Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել անվանի ջութակահար, երաժիշտ մանկավարժ եւ հրատարակիչ Հենրիկ Սմբատյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Հարգելի պարոն Սմբատյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:
Բարձր գնահատանքի են արժանի անվանի ջութակահարի Ձեր գործունեությունը, երաժիշտ մանկավարժի եւ հրատարակչի Ձեր երկարամյա եռանդուն աշխատանքը:
Մաղթում եմ Ձեզ երջանիկ կյանք եւ ամենայն բարիք»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:


























