ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը  եւ Սլովակիայի արդյունաբերության նախարար Պավոլ Պավլիսը Սլովակիա նավթի մատակարարման եւ եվրոպական երկրների դրա տարանցման մասին երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, «Ինտերֆաքսին» հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը:

  Պայմանագիրը նախատեսում է Ռուսաստանից Սլովակիա մինչեւ 6 տոննա նավթի ամենամյա մատակարարումներ, հումքի նույնքան ծավալ Սլովակիայի տարածքով տարանցմամբ կմատակարարվի երրորդ երկրներին: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ին եւ կգործի մինչեւ 2029թ. դեկտեմբերի 31-ը:

Համաձայնագիրը երկարացվելու է հետագա հնգամյա ժամկետներով, եթե կողմերից մեկը այն խզելու ցանկություն չհայտնի ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ: