Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում դանակահարության հետեւանքով վնասվածքներ ստացած դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ` 17-ամյա Տիգրան Գևորգյանը դեռ կոմայի մեջ է: «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժնի ղեկավար Արմեն Մուրադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, դեռ գիտակցության չի եկել, միացված է արհեստական շնչառության ապարատին:

Բժշկի փոխանցմամբ՝ մի քանի օր է անհրաժեշտ, որպեսզի պարզ լինի՝ տղան կհաղթահարի ճգնաժամը, թե ոչ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, 17-ամյա Տիգրան Գեւորգյանը եւ 17-ամյա Ռոբերտ Պ.-ն դանակահարվել էին: Նույն օրը երեկոյան 17-ամյա Նարեկ Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին եւ Ռոբերտին: Կատարվում է քննություն: