Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրամիության երկրներին կոչ է արել ադեկվատ գնահատել Ռուսաստանի հզորությունը: Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցությունների ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Ղազախստանի առաջնորդն Ուկրաինայի դեպքերի հետ կապված Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակն անվանել է բազմաշերտ խնդիր եւ ընդգծել, որ խախտվել են միջազգային բոլոր իրավունքները, երկու խոշոր պետությունների ղեկավարների միջեւ վստահությունը նվազել է, G8-ը փլուզվել է»,-հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը»:
«Պետք չէ թերագնահատել Ռուսաստանի հզորությունը: Այն տարածքով ամենամեծ եւ ամենահարուստ երկիրն է: Պատժամիջոցների պատճառով այն իհարկե կորցրել է եկամուտները, բայց գազը, նավթը եւ մնացած բաները Ռուսաստանում մնում են: Ճգնաժամը հարատեւ չի լինում, եւ ցանկացած պատերազմ խաղաղությամբ է ավարտվում», – հայտարարել է Նազարբաեւը:




























