Ներկա փուլում Հայաստանը հասելէ այնպիսի ստատուս-քվոյի, քաղաքական եւ տնտեսական պայմանների, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու այլընտրանք չունեինք. ԵՏՄ-ին չմիանալն ավելի ռիսկային կլիներ: Այս մասին դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, Հայաստանի այժմյան արտադրական մշակույթը, ապրանքների որակը, ծախսերն ուղղված են ԵՏՄ շուկային:
«Ռուսաստանը, առանձին վերցրած, մեր խոշորագույն առեւտրային գործընկերն է, կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում մեր տնտեսական հնարավորություններն ընդլայնելու տեսանկյունից այդ շուկան մեզ պետք է: Ավելի հեռավոր ապագայում, իհարկե, կարող են լուրջ փոփոխություններ լինել»,- ասաց Միքայել Մելքումյանը:




























