Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համամիտ չէ Մարդու իրավունքների պատասխանատու Էլլա Պամֆիլովայի այն գնահատականին, թե Ռուսաստանի վրա բոլոր կողմերից ճնշում է գործադրվում: «Ոչ ոք մեզ վրա ճնշում չի գործադրում, այնպես, փորձում են սեղմել»,– նշել է նա Մարդու իրավունքների խորհրդի անդամների եւ մարդու իրավունքների պաշտպանների հետ հանդիպմանը: «Եվ հաստատ ոչ բոլոր կողմերից, նրանց ձեռքերը կարճ են բոլոր կողմերից ճնշելու համար», – հավելել է Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ նախագահը հիշեցրել է Ալեքսանդր Սոլժենիցինի խոսքերը. «Ճշգրտությամբ չեմ կարող մեջբերել, բայց տեքստին մոտ է. ժամանակն է պաշտպանել Ռուսաստանը, այլապես վերջնականապես մեզ հուպ կտան»:
«Եվ մենք, իհարկե, ինչպես ցանկացած մարդ, ով իրեն ռուսաստանցի է համարում, հայրենասեր, պետք է անկողմնակալ գնահատենք տեղի ունեցածը, համապատասխան կերպով արձագանքենք, ամեն դեպքում՝ ունենանք սեփական դիրքորոշումը», - հավելել է Պուտինը:




























