Նորիլսկում շոգեքարշի կողմից վրաերթի ենթարկված արջը ողջ է մնացել, «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին պատմել է «Նորիլսկի նիկել» ընկերության մամուլ ծառայության պետ Պյոտր Լիխոլիտովը: Հենց այդ ընկերությանն է պատկանում երկաթուղու այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը: Նա նաեւ նշել է, որ արջը լուրջ վնասվածքներ չի ստացել:
«Նորնիկելի» մամուլի ծառայության ղեկավարը նաեւ նշել է, որ կատարվածի փաստով ընկերությունում ստուգումներ են իրականացվում, քանի որը մեքենավարները խախտել են ծառայողական ցուցումները. նրանք պարտավոր էին կանգնենցնել անձնակազմին:




























