Տեղեկություններ կան, որ հարավ-արեւելքը խեղդելու Պորոշենկոյի հրամանների հետեւում կանգնած է արեւմուտքը, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի` Բազելում կայացած նիստի արդյունքներն ամփոփելով հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք զարմացանք, երբ նախագահ Պորոշենկոյի հրամանից, որն, ըստ էության, այդ տարածքները կտրում է Ուկրաինայի տնտեսական, ֆինանսական համակարգից` թույլ չտալով վճարել թոշակներ, այլ նպաստներ, - նշել է նա: - Անհասկանալի է` ինչու է այնպես ստացվում, որ պնդելով իր տարածքային ամբողջականությունը, Կեւի իշխանությունբ ինքն է կտրում այդ շրջանները տնտեսական, ֆինանսական օրգանիզմից»: