Ազատության հրապարակում սկսվել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը: (ֆոտոռեպորտաժ)
Նախքան հարթակին մոտենալը`Րաֆֆի Հովհաննիսյանը 15 րոպեի ընթացքում, ըստ ավանդության, հավաքվածաների մեծ մասին հասցրեց ողջունել ձեռսեղմումով: Հովհաննիսյանի հետ միասին հավաքին մասնակցում են «Ժառանգություն» կուսակցության անդամները` խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հայտնում է NEWS.am-ը:
Նախքան Րաֆֆի Հովհաննիսյանը կհայատարեր քաղաքացիական հավաքի մեկարկի մասին, հավանաբար, նկատեց իր կողմնակիցների փոքրաթիվությունը եւ հայտարարեց, որ յուրաքանչյուր ներկա գտնվող միլիոն մարդու արժեք ունի: Այնուհետեւ հնչեց Հայաստանի հիմնը:


























