Այն պատգամավորները, որոնք կողմ են էքվեարկել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, ոչ միայն դավաճանել են մեր անկախության ու պետականությանը, այլեւ դավաճանել են իրենք իրենց եւ իրենց երեխաներին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում կայացա հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա իր ելույթում պատմական էքսկուրս կատարեց այն մասին, թե ինչպես հազարամյակներ շարունակ Հայաստանը կորցրել է իր պետականությունը դավաճանների պատճառով: Փոստանջյանի խոսքով՝ անկախ պետություն դառնալու համար ողջ հայ ժողովուրդը, յուրաքանչյուր հայ պետք է միավորվի իշխանության դեմ պայքարում. «Լինի հանրահավաքներ, գործադուլներ, նստացույցներ եւ այլն»:

Միաժամանակ Զարուհի Փոստանջյանը չի բացահայտել իրենց հետագա գործողությունների ընթացքը՝ նշելով, որ շատ մոտ ժամանակներս «Ժառանգություն» կուսակցությունը կհայտնի այդ մասին իր կողմնակիցներին: