Ուժեղ սեռի ներկայացուցիչներն աշխատունակությամբ զիջում են կանանց: Հետազոտությունը 38 երկրներում անցկացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը:
Ըստ Informing-ի, կանայք աշխատավայրում ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան տղամարդիկ: Նաեւ նշվում է, որ նրանք ավելի կրթված են ու ավելի լավ են կատարում իրենց պարտականությունները: Բայց հարկ է նկատել, որ «կարիերայի աստիճաններով վեր բարձրանալը» տղամարդկանց համար ավելի դյուրին է: Դե, ավելի շատ աշխատավարձ ստանալու կանանց ձգտումը նույնպես ավելի մեծ է:
Եվ ամեն դեպքում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց աշխատավարձը 25-35%-ով ավելի քիչ է: Իսկ դա արդեն երկրից է կախված:



























