Ռուսերենով տարվա վեպ է ճանաչվել Վլադիմիր Շարովի «Վերադարձ Եգիպտոս» գիրքը:

Վեպն այն մասին է, «թե ինչպես են ռուսական պատմությունը, գրականությունը փորձել ավարտել Գոգոլի «Մեռած հոգիներ» վեպը»: Վեպի հերոսն է գրողի հետ բարեկամական կապեր ունեցող եւ նրա անմահ ստեղծագործությունն ավարտելու մոլուցքով տարված մի ընտանիք: Գիրքը գրված է «նամակագրական» ոճով:
Մրցույթում առաջադրվել է 85 ստեղծագործություն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Դափնեկիրը կստանա 1,5 մլն ռուբլի մրցանակ, եզրափակիչ փուլ անցածները՝  150 հազարական ռուբլի: 

Այս տարի ժյուրին գլխավորել է արձակագիր, քննադատ Անդրեյ Անրիեւը: Ժյուրիի կազմում են  բանաստեղծ Եվգենի Աբդուլաեւը, արձակագիրներ Դենիս Դրագունսկին եւ Անատոլի Կուրչատկինը, քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը:

«Ռուսական բուքեր»  մրցանակը հանձնվում է  1992 թ.-ից: