Բրիտանական միջազգային ավտոսրահը, որը գործել է 1903թ.-ից մինչեւ 2008թ., կվերածնվի 2016թ.-ին: Այդ մասին հայտարարել է բրիտանական թագավորական ընտանիքի անդամ, արքայազն Մայքլ Քենթսկին:

Նա նշել է, որ առաջիկա միջոցառմանը շեշտը կդրվի հիբրիդային եւ էլեկտրական ուժային համակարգով ավտոմեքենաների վրա:

Կազմակերպիչները կարծում են, որ իր Բրիտանական ավտոսրահն իր նշանակությամբ «կհավասարվի Ժնեւի եւ Ֆրանկֆուրտի ավտոսրահներին», - հաղորդում է Autocar-ը:

Ցուցադրությունը սկզբնապես նախատեսվել է 2010թ., սակայն աշխարհի ծանր տնտեսական իրավիճակի պատճառով չի կայացել: