Պերուի ոստիկանությունը ձերբակալել է մի մեքսիկացու, որը փորձել էր մոտ երեք կիլոգրամ կոկային տեղափոխել իր շների ստամոքսում, դեկտեմբերի  5-ին հայտնել է Լիմայի  ոստիկանապետ Բասիլիո Գրոսմանը:

Ըստ ոստիկանապետի՝ սա կենդանիների օգնությամբ թմրանյութի տեղափոխման առաջին փորձն էր: Սենբերնար ցեղատեսակի շներին վիրահատել են՝ թմրանյութով փաթեթները նրանց ստամոքսում տեղավորելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ոստիկանության փորձագետները քնեցրել են շներին եւ կոկայինի 11 փաթեթ դուրս բերել նրանց օրգանիզմից:

Փորձագետները հայտնել են, որ վիրահատության հետեւանքով երկու շների մոտ պերիտոնիտ է սկսվել, ինչից նրանցից մեկը սատկել է: