Դեկտեմբերի 4-5-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի է  ունեցել «Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարներ» առաջին միջագային համաժողովը: Միջոցառման կազմակերպիչը Նեւա քաղաքի ղեկավարությունն է:

Համաժողովին մասնակցել են Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացի մասնակից-երկրների ավելի քան 150 մասնագետներ՝ դաշնային եւ շրջանային մարմինների, գործարար հասարակության, հասարակական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Եվրաիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին: Այն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Միության կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Հայաստանը: Մասնակից երկրների ընդհանուր շուկան գնահատվում է  170 մլն մարդ եւ կազմում է  համաշխարհային ՀՆԱ-ի 2,5%-ը:

Համաժողովին քննարկումներ են ծավալվել հետեւյալ թեմաների շուրջ. «Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների ձեռնարկությունների գիտաարդյունաբերական կոոպերացման եւ բիզնեսի վարման մեխանիզմների ու պայմանների ստեղծում», «Եվրասիական տնտեսական միությունում անվտանգության ապահովում», «Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորում» «ԵՏՄ-ի անդամ-պետություններիազգային օրենսդրությունների միասնականացման գործընթաց»: