Պակիստանյան զինվորականները դեկտեմբերի 6-ին ոչնչացրել են է «Ալ-Քաիդայի» ամենահետախուզվող ահաբեկիչներից մեկին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Ադնան Էլ-Շուքրիջումա անունով ահաբեկիչը սպանվել է Աֆղնաստանի հետ սահմանամերձ Վազիրիստան շրջանում ընթացող գործողության ժամանակ:

Գործակալության տվյալներով՝ գործողության արդյունքում խմբավորման եւս երկու զինյալ է ոչնչացվել:

Ավելի վաղ, ամերիկյան իշխանությունները ահաբեկչի սպանության համար 5 մլն դոլար պարգեւավճար են խոստացել: