Ռուսական «Գազպրոմը» հաստատել է ուկրաինական «Նավթոգազի» կողմից 378 մլն դոլար կանխավճարի ստացումը, պատմել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը: Կանխավճարը փոխանցելու մասին «Նավթոգազը» հայտարարել էր երեկ երեկոյան:
«Ուկրաինայի Նավթոգազը» 378 մլն դոլար կանխավճար է վճարել «Գազպրոմին»
Հոկտեմբերի 31-ի բանակցություններում, որտեղ երրորդ կողմ էր հանդես եկել Եվրամիությունը, «Գազպրոմը» պայմանավորվել էր, որ այսուհետ մատակարարումները կկատարվեն միայն կանխավճարով եւ միայն Կիեւի կողմից պարտքի մի մասը մարելուց հետո։ Մինչեւ 2015թ. I քառորդը Ուկրաինան պարտավոր է 3,1 մլրդ դոլար վճարել։ Ըստ համաձայնագրի՝ Ռուսաստանը մինչեւ 2015թ. մարտը Ուկրաինային գազ կմատակարարի 100 դոլար զեղչով։




























