Թուրքական մտածելակերպով եւ քաղաքականության վարման ոճով Լեռնային Ղարաբաղի խնդիրն ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկվում է որպես մեկ խնդիր՝ հայկական հարց: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «Հայոց ցեղասպանության ճանաչում եւ փոխհատուցում. Պատմական արդարության վերականգնման ուղին» թեմայով քննարկումների ժամանակ հայարարեց ՀՀ ԱԳՆ-ի սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը:

«Որքան էլ մենք ասենք, որ Թուրքիայում Հայող ցեղասպանության թեման այլեւս տաբու չէ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ Թուրքիայում այդ մասին առավելապես խոսում է ձախ հայացներ ուենցող հասարակության հատվածը: Թուրքական հասարակության հիմնական մասը դեռեւս հայերին ընկալում է որպես վտանգ եւ կարծում է, որ այդ վտանգը գոյություն կունենա, քանի դեռ կբարձրաձայնվեն Հայող ցեղասպանության ճանաչման ու փոխհատուցուման հարցերը», - ընդգծեց Արսեն Ավագյանը: