Մեծ Բրիտանիայում կին զինծառայողներին կարող են թույլատրել առաջնագծում կռվելը: Հարցի մանրամասն ուսումնասիրությունից հետո Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն մտադիր է վերանայել գոյություն ունեցող սահմանափակումները մարտական ստորաբաժանումներում ծառայող կանանց համարմ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Telegraph-ը:

Գերատեսչության բարձրաստիճան աղբյուրները թերթին հայտնել են, որ իշխանությունները պատրաստ են կանանց ճակատային գծում ծառայելու հնարավորություն տալ: Սպասվում է, որ ՊՆ-ն մինչեւ այս տարվա վերջ կհայտարարի ընդունված որոշման մասին:

Ռազմական գերատեսչությունը հակված է սահմանափակումները հանելուն: Աղբյուրը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությանը դժվար կլինի պահպանել ԱՄՆ-ի Կանադայի եւ Ավստրալիայի իշխանությունների կողմից արդեն հանված սահմանափակումները:

Ըստ հրամանատարների՝ միայն մի քանի տասնյակ կանայք կցանկանան օգտվել առաջնագծում մարտնչելու իրավունքից  եւ կարող են անցնել թեստավորումը: