Հայոց ցեղասպանության հարցով պատմաբանների խմբի ստեղծման գործում Թուրքիայի իրական նպատակը կայանում է նրանում, որպեսզի ուսումնասիրոթյունը անընդհատ երկարի, եւ միշտ նոր փաստերի անհրաժեշտություն զգացվի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «Հայոց ցեղասպանության ճանաչում եւ փոխհատուցում. Պատմական արդարության վերականգնման ուղին» թեմայով քննարկումների ժամանակ հայարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Նրա խոսքով՝ ցեղասպանության հարցերով մասնագետները ցեղասպանության իրականացման 10 փուլ են առանձնանցնում՝ դասակարգումից մինչեւ ժխտում. ժխտումը ցեղասպանության շարունակությունն է:
«Մի քանի տարիների ընթացքում թուրքերի մոտ Հայոց ցեղասպանության հարցով հստակ մոտեցում է ձեւավորվել. նրանք առաջարկում են ստեղծել պատմաբանների խումբ, որը կուսումնասիրի 1915թ. ողբերգական իրադարձությունները: Բնական է, որ դրա իրական նպատակը հետազոտության անվերջ երկարումն է եւ նոր փաստերի անհրաժեշտության առկայությունը», - ընդգծեց Արտակ Շաքարյանը:



























