Մեծ Բրիտանիան Բահրեյնի հետ ռազմաբազա ստեղծելու պայմանագիր է ստորագրել՝ Պարսից ծոցում բրիտանական ռազմածովային նավատորմի մշտական ներկայությունն ապահովելու մասին, շաբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդը:

Այս որոշման մասին արաբական թագավորության մայրաքաղաք Մանամեում կայացած  ասուլիսում հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը: Իր ելույթում Հեմոնդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կիսում է Բահրեյնի մտավախություններն անվտանգության սպառնալիքների հարցում եւ պատրաստ է պայքարել դրանց դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Sky News-ի տվյալով՝ Բահրեյնի Մինա Սալման նավահանգստում կկառուցվի Մեծ Բրիտանիայի ՌԾՈՒ ռազմածովային կայան, որը կապահովի բրիտանական ռազմանավերի մշտական ներկայությունը տարածաշրջանում: