«Հարավային հոսքի» շինարարությունը այդպես էլ չի սկսել, քանի որ Բուլղարիան ոչ ցամաքի, ոչ տարածքային ջրերի եւ ոչ էլ բացառապես տնտեսական գոտու վրա աշխատանքների անցկացման թուլտվություն չի տվել: Այդ մասին հայտարարել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը:

«Այդ հարցը ոչ մի առնչություն չունի «Երրորդ էներգետիկ փաթեթին», որը կանոնակարգում է շահագործումը», հայտարարել է գազային մենիշխանության ղեկավարը:  Նա հավելել է, որ թույլտվության բացակայության համար պատասխանատու է բուլղարական կողմը եւ «այստեղ կարիք չկա մատնանշել Եվրահանձնաժողովին»:

«Իրականում նախագիծն արդեն կանգնած է վերջին վեց տարիների ընթացքում», - հավելել է Միլերը:

Նրա խոսքով՝ ըստ նոր պլանների, եվրոպական շուկաների համար առեւտրային հրապարակն ու ռուսական գազի մատակարարման նոր կետը Թուրքիայի եւ Հունաստանի սահմանն է:

Դեկտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում «Գազպրոմի» եւ թուրքական Botas ընկերության միջեւ Թուրքիայի ուղղությամբ Սեւ ծովի միջոցով ծովային գազատարի շինարարության պայմանագիր է կնքվել: