Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ն կորցրել է աշխարհի խոշորագույն տնտեսական գերտերության կարգավիճակը, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամին:
Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի տվյալներով՝ ազգային տնտեսական արտադրանքի ծավալը մեկ տարվա ընթացքում կազմել է 17,6 տրնլ դոլար, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 17,4 տրլն դոլար է:
Դեռ 14 տարի առաջ ԱՄՆ-ն 3 անգամ ավելի շատ էր արտադրում, քան Չինաստանը, հայտնում է Gazeta.ru-ն:




























