Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ժողովրդական պատգամավոր Յուրի Բերյոզայի, Անդրեյ Լեւուսի եւ Իգոր Մոսիյչուկի հասցեին ուղղված սպառնալիքների փաստով քրեական գործ է հարուցել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի նկատմամբ, հաղորդել է անվտանգության ծառայության պետի խորհրդական Մարկիյան Լուբկիվսկին:

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ-ի քննչական կոմիտեն երեք ուկրաինացի պատգամավորների՝ Յուրի Բերյոզայի, Անդրեյ Լեւուսի եւ Իգոր Մոսիյչուկի նկատմամբ դեկտեմբերի 4-ին Գռոզնիի  իրադարձությունների ժամանակ 14 իրավապահների սպանության մեջ ներգրավված ահաբեկիրներին հարապարակային աջակցելու համար քրեական գործ է հարուցել:

Իր հերթին, Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը իրավապահ մարմիններին հանձնարարել է ձերբակալել ուկրաինացի երեք պատգամավորներին եւ նրան հասցնել Չեչնիա

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին կեսգիշերն անց, երեք ավտոմեքնաններով տեղաշարժվող անհայտ անձանց խմբի կողմից Գռոզնի քաղաքում ճանապարհապարեկային ծառայության պահակակետի վրա հարձակում է իրականացվել: Այնուհետեւ զինված անձինք զավթել են Տպագրիչների տունը, որտեղ տեղակայված են հանրապետական թերթերը, ինտերնետ-պարբերականները եւ դաշնային լրատվամիջոցների ներկայացուցչությունները: «Հակաահաբեկչական գործողության ընթացքում, քաղաքական եւ ծառայողական պարտքը կատարելիս ոստիկանության տարածքային մարմինների 10 աշխատակից զոհվել, 28-ը՝ վիրավորվել են», - հայտարարել է Քադիրովը: