Հայիթի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում անցկացվող բազմահազարանոց հակակառավարական ցույցերի մասնակիցները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից օգնություն են խնդրել:
Ցուցարարները ԱՄՆ-ին մեղադրում են Հայիթիի ներկայիս իշխանությունների աջակցության մեջեւ պահանջում են երկրի նախագահ Միշել Մարտելի եւ վարչապետ Լորան Լամոտի հրաժարականը, հայտնում է BBC-ն:
Որոշ ցուցարարներ կարծում են, որ ռուս առաջնորդը ի զորու է պաշտպանել նրանց: Ռուսաստանի նախագահի նկարով պաստառներով գրված է. «Վլադիմիր Պուտին, խնդրում ենք, օգնիր մեզ»:
Պորտ-օ-Պրենսում կայացած ցույցն ավարտվել է վադալիզմի ակտերով եւ ոստիկանների հետ բախումով: Նշենք, որ սա վերջին ամսվա ընթացքում արդեն երրորդ հակակառավարական ակցիան է:




























