Թել-Ավիվից Ֆիլադելֆիա թռչող US Airways ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին անսպասելի հիվանդության է խոցել: Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Հռոմում:

SkyNews բրիտանական հեռուստաընկերության տվյալներով՝ անձնակազմի անդամները եւ երկու ուղեւորների ինքնազգացողությունը վատացել է:

Ախտորոշումը դեռեւս հայտնի չէ: Տեղական լրատվամիոցների հաղորդագրությամբ՝ հիվանդության ախտանիշներ են սրտխառնոցն ու աչքերի կարմրությունը, հայտնում է NEWSru.com-ը: