ԱՄՆ-ն Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո այդ երկրում ծրագրվածից հազար զինվոր ավելի կթողնի: Այս մասին շաբաթ Քաբուլ կատարած անսպասելի այցի ժամանակ հայտարարել է ամերիկյան Պենտագոնի ղեկավարի պաշտոնից հեռացող Չաք Հեյգելը:
Reuters-ի փոխանցմամբ, Հելգելը պաշտոնապես հաստատել է, որ հաջորդ տարեսկզբին Աֆղանստանում կմնա 10.800 ամերիկյան զինվոր՝ նախատեսված 9.800-ի փոխարեն:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Հեյգելն ասել է, որ 2015 թվականի վերջին զորքերի թիվը կարող է կրճատվել մինչեւ 5.500 զինվորականի:




























