Նոր Մոսկվայի Կրեկշինո գյուղում գտնվող Վլադիմիր Վինոկուրի ամառանոցը դեկտեմբերի 6-ին թալանել են: Պահպանության ծառայության ղեկավար Սերգեյ Շիրոտկինը, ով իր աշխատակիցների հետ աշխատել է հանցագործության գիշերը, պատմել է միջադեպի մասին:

«Լեսնոյե Օզերո» էլիտար ավան մուտքը հնարավոր է միայն անցագրերով, սակայն, չնաած դրան, հանցագործներին հաջողվել է մտնել այդ տարածք եւ մոտենալ հայտնի արտիստի ամառանոցին:

Մասնավոր պահպանության ծառայության 36-ամյա աշխատակցի խոսքով, տեսահսկման խցիկներով Վինոկուրին պատկանող №342 հողամասի մոտ մուգ հագուստով տղամարդ է տեսել, որը ցանկապատի վրայից տուն է մտել, իսկ նրա հանցակիցը կանգնած է եղել կողքին: Այդ մասին հաղորդել է իր ղեկավարությանը:

Փախուստի դիմած հանցագործը կարողացել է դիզելային եւ բենզինե գեներատորներ եւ մի քանի գործիք տանել: Անցագրային կետի ճանապարհին բռնված հանցագործն անվտանգության աշխատակիցներին խոստացել է վճարել, եթե իրեն բաց թողնեն, սակայն վերջինները չեն համաձայնել գործարքին:

Ավելի ուշ ոստիկանություն է դիմել նաեւ Վլադիմիր Վինոկուրը: Նա տեղեկացրել է, որ բողոք է ներկայացրել եւ պահանջել քրեական գործ հարուցել հանցագործի նկատմամբ: Որոշվում է «Կողոպուտ» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը, քանի որ անվտանգության պահպանության աշխատակիցները մարմնական վնասվածքներ են ստացել: