Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հունաստան կատարած այցի ընթացքում կարեւորել է այդ երկրի հետ միասնական էներգահամակարգի ստեղծումը:
Դավութօղլուն եւ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն Աթենքում կայացած երկու երկրների համագործակցության բարձրագույն խորհրդի նիստից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
«Կարծում եմ՝ էներգետիկ ցանցը, որն անցնելու է Թուրքիայի եւ Հունաստանի միջով, կարեւոր նշանակություն ունի: Մենք միավորում ենք էներգիայի փոխանցման ամբողջ ցանցը: Իհարկե, հույս ունենք, որ կլուծվի Կիպրոսի հարցը, որը թույլ կտա ընդլայնել էներգետիկ հատվածում համագործակցությունը»,- Դավութօղլուի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:
Բացի այդ, Թուրքիայի վարչապետը սատարել է Պարթենոնի մարմարը վերադարձնելու մասին պահանջը, որը 19-րդ դարի սկզբին գողացվել է Կոստանդնուպոլսում բրիտանական բանագնաց լորդ Էլգինի կողմից եւ ներկայում պահվում է Բրիտանական թանգարանում
«Մենք սատարում ենք Իլիսոս աստծուն Ակրոպոլիսի թանգարան վերադարձնելու՝ Հունաստանի ջանքերը: Ազգային արժեք ներկայացնող ստեղծագործությունների վերադարձը շատ կարեւոր է»,- ասել է Դավութօղլուն:



























