Դաշտում հայտնաբերված, 1963 թվականի «Բեթմոբիլ» աճուրդում վաճառվել է 137 հազար դոլարով, հաղորդում է The Calgary Sun-ը:

Մեքենայի նախնական գին է սահմանվել 90 հազար դոլարը: Նախնական հաշվարկներով, սպասվում էր, որ մեքենայի գինը կհասնի 500 հազար դոլարի:

Գնորդի մասին տեղեկությունն այս պահին անհասանելի է, հաղորդում է Gazeta-ն:

Այս մեքենան հետաքրքիր պատմություն ունի: 1960-ական թվականներին մեքենան մասնակցել է հեռուստատեսային շոուի եւ All Star գովազդային արշավին, սակայն վերավաճառքից հետո անհետացել է տեսադաշտից: 2008 թվականին մեքենան գտել են դաշտում, որի վերանորոգումը տեւել է մի քանի տարի:

Նախորդ տարի «Բեթամոբիլը», որն օգտագործվել է Բեթմենի մասին պատմող սերիալում, աճուրդում վաճառվել էր 4,2 մլն դոլարով: