Նյու Յորքում Sotheby's աճուրդում վաճառվել է աշխարհում ամենամեծ սպիտակ գետնասունկը, որը բերվել էր Իտալիայից: Գնորդը Թայվանից է, որը տորգերին մասնակցել է հեռախոսով: Նա վճարել է 61 գազար 250 դոլար, նշված է աճուրդի տան կայքում, հաղորդում է Lenta-ն:
Գետնասունկը հայտնաբերվել է Իտալիայի Ումբրիայի շրջանում, այն կշռում է 4,16 ֆունտ (1,89 կգ): Լոտի նախնական գինը եղել է 50 հազար դոլար: Սպիտակ գետնասունկը Իտալիայի այդ շրջանում հայտնվում է հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Դրանք հնարավոր է լինում հայտնաբերել հատուկ վարժեցված շների օգնությամբ, նշում է The Guardian-ը:




























