Չինական Սիան քաղաքի Xi'an Shangri-La հյուրանոցի հրուշակագործները շոկոլադից Տերակոտե բանակ են ստեղծել: Այն կազմված է 300 զինվորից եւ պատրաստված է չինական բանակի հայտնի քանդակների հստակ նմանությամբ:
Ըստ Kedem-ի, մոտեցող Ծննդյան տոների առիթով հրուշակագործները քաղցր գլուխգործոցի զինվորներին մարցիպանից պատրաստված Սանտա Կլաուսի գլխարկներ են հագցրել: Տերակոտե բանակի ստեղծման համար մասնագետները շուրջ 100 կգ բելգիական շոկոլադ եւ 10 օր են ծախսել:
Զինորների շոկոլադե քանդակները մեծ տարածում են ստացել ամբողջ երկրում: Այլ հրուշակագործներ էլ ներկայացրել են քաղցրավենիքի այլ տարբերակներ են առաջարկել՝ չնայած Չինաստանում քրիստոնեություն դավանում են 1%-ից էլ պակաս բնակիչներ: Սակայն Ծննդյան տոնն այդ երկրում ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում:




























