Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել է 135 մարդու ձերբակալության մասին, որոնց կասկածում են ահաբեկչության մեջ: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ ներկայացուցչին:

Աղբյուրի փոխանցմամբ, ձերբակալվածների գործողությունները սպառնում էին երկրի անվտանգությանը: 135 հոգուց 40-ը զբաղվում էին արտերկրում ծայրահեղական կազմակերպությունների զինյալների ուսուցմամբ:

Ձերբակալվածների մեծ մասը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են, 16-ը՝ Սիրիայի: Եվս 10 ենթադրյալ ահաբեկիչներ այլ երկրներից են:

Ըստ Gazeta-ի, 2014 թվականի սեպտեմբերին Սաուդյան Արաբիայում ահաբեկչության կասկածանքով 88 մարդ էր ձերբակալվել: