Նյու Յորքի ամենահայտնի երկնաքերը՝ 102-հարկանի  Empire State Building-ը, կիրակի երեկոյան լուսավորել են Բրիտանիայի դրոշի գույներով՝ սպիտակ, կարմիր եւ կապույտ, ԱՄՆ արքայազն Ուիլյամի եւ նրա կնոջ գալստյան պատվին: Շենքի ղեկավարությունը հայտնել է, որ   գունավորումը կպահպանվի Քեմբրիջի դքսի եւ դքսուհու այցի ողջ ընթացքում՝ մինչեւ երեքշաբթի: 

Հյուրերը Լոնդոնից British Airways ընկերության չվերթով ժամանել են  Ջոն Քենեդու անվան օդանավակայան, որտեղից ուղեւորվել են Մանհեթենի արեւելյան հատվածում գտնվող Carlyle հյուրանոց: Հենց այնտեղ էր նախընտրում կանգ առնել Ուիլյամի մայրը՝ արքայադուստր Դիանան: Ըստ մամուլի՝ Ուիլյամի եւ Քեյթի համարից երեւում է Նյու Յորքի Կենտրոնական այգին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Զույգի ժամանելուց դեռ մի քանի ժամ առաջ հյուրանոցի շենքի հարեւանությամբ երկրպագուներ են հավաքվել: