Նյու Յորքում արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի այցի պատվին հայտնի Empire State Building երկնաքերը լուսավորել են Մեծ Բրիտանիայի դրոշի գույներով, հայտնում է The Telegraph-ը:

Նշվում է, որ շենքի այդ լուսավորությունը պահպանվելու է արքայազնի եւ դքսուհու այցի ողջ ընթացքում, փոխանցում է Gazeta-ն:

Ավելի վաղ նաեւ հաղորդվել էր, որ Նյու Յորքում բողոքների կազմակերպիչները հայտարարել են Բարքլայս կենտրոնի մոտ ցույց անցկացնելու մտադրության մասին՝ համաշխարհային հանրության ուշադրությունը գրավելու համար: Արքայազն Ուիլյամը եւ Քեյթը մարզադաշտում հետեւելու են բասկետբոլի խաղին: