Ադրբեջանում բողոքի ակցիայի դուրս եկած Ջեյրանբաթան գյուղի բնակիչները փակել են Բաքու-Սումգայիթ ավտոճանապարհը:
«Երեկ այդ ճանապարհին ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի: Այստեղ չկա հետիոտնային անցում: Մենք կփակենք Բաքու-Սումգայիթ ավտոճանապարհը, որպեսզի իշխանությունները տեղյակ լինեն մեր խնդիրենրի մասին», - ասել է ցուցարարներից մեկը:
Ճանապարհային ոստիկանությունը գյուղի բնակիչների բողոքները անհիմն է համարում՝ հայտարարելով տվյալ տարածքում հետիոտնային անցումների առկայության մասին:




























