Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածի նախարարության ավտոճանապարհների վարչությունը տրանսպորտային սահմանափակումներ է սահմանել Արեւմտյան եւ Արեւելյան Վրաստանը միացնող Ռիկոտի թունելում:

«Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 143-րդ կմ-ում գտնվող Ռիկոտի ավտոմոբիլային թունելում էլեկտրամեխանիկական վերազինման հետ կապված կանխարգելիչ աշխատանքների պատճառով 2014թ. դեկտեմբերի 9-12-ը տեղական ժամանակով 08:00-ից մինչեւ 18:00-ն կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը», - վարչության հաղորդագրությունը մեջբերում է «Վրաստանի Նորություններ» գործակալությունը:

Գործակալության փոխանցմամբ՝ սահմանափակումները կգործեն մի քանի օր շարունակ: Ցերեկային ժամերին երթեւեկությունը կիրականացվի շրջանցիկ ճանապարհով: