Սիրիայի հետ սահմանակից Ուրֆա նահանգի Ջեյլանփնարի շրջանում զինվորն սպանել է իր 2 զինծառայակիցներին եւ ինքնասպան եղել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 9-ին, Ուրֆայի Ջեյլանփնարի շրջանում տեղակայված զորամասում սպանված են գտել ժամկետային 3 զինծառայողի։
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որ սպանությունները կապ չունեն Սիրիայի կամ PKK-ի հետ։ Ըստ հայտարարության՝ զինծառայողը դեռեւս անհայտ պատճառներով սպանել է 2 զինծառայակցին եւ ինքնասպան եղել։




























