Շվեյցարական Ցուխվիլ քաղաքի McDonald's ռեստորանն այցելուներին պատահմամբ պոռնոֆիլմ է ցուցադրել, գրում է The Daily Mirror-ը: Աշխատակիցները էկրաններ են տեղադրել եւ ցուցադրման համար ֆիքսել գերմանական  Sport 1 մարզական ալիքը:

Պարզվել է՝ ուշ երեկոյան այդ ալիքով բաց տեսարաններ են ցուցադրում:

Այդ տեսարանները որոշ ժամանակ ցուցադրվել են այցելուներին: Բարեբախտաբար բոլոր ներկաները չափահաս են եղել, նշում է թերթը:

«Չգիտեմ՝ ինչ կկատարվեր, եթե այդ պահին ռեստորանում ընտանիքներ լինեին», – հայտնել է 24-ամյա ականատես Սթեֆեն Ռեյնիգերը, փոխանցում է  Gazeta-ն:

Իր հերթին McDonald's-ի մամուլի քարտուղարը հայտնել է, որ աշխատակիցներին խնդրում են  Eurosport միացնել, բայց երբեմն նրանք հաճախորդների խնդրանքով փոխում են ալիքը: Աշխատակիցներն իսկույն չեն հասկացել կատարվածը, քանի որ իրենց աշխատանքի վրա էին կենտրոնացած»,- հավելել է ցանցի ներկայացուցիչը: