Օմսկցի միկրոմինիատյուրիստներ Անատոլի եւ Ստանիսլավ Կոնենկոները մինիատյուրային գրքերի ստեղծման ռեկորդ են սահմանել, հաղորդվում է Գինեսի ռեկորդների գրքում:

Հայրը եւ որդին «Ռուսաստանի հիմնի տեքստը» գիրքն են պատրաստել՝ 0,644 х 0,660 մմ չափի՝ գերազանցելով ճապոնացիների 2013թ. ռեկորդը՝ 0,75 х 0,75 մմ չափով:

«Գիրքն ունի ոսկյա կազմ, 8 էջ, որոնցից 6-ում հիմնի  տեքստն է, տիտղոսաթերթ եւ Ռուսաստանի գերբի գունավոր նկարը»,- ասված է հաղորդագրությունում, փոխանցում է Gazeta-ն:

Գրքի մեկ նմուշը հեղինակները մտադիր են նվիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: