Օսլոյի քաղաքապետարանում տեղի է ունեցել Խաղաղության նոբելյան մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Դափնեկիրներ՝ պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզան ու երեխաների իրավունքների համար պայքարող հնդիկ Կայլաշու Սատյարտխին Նորվեգիայի նոբելյան կոմիտեի նախագահ Թյորբորն Յագլանդից ստացել են ոսկե նոբելյան մեդալներն ու դիպլոմները:

«Մրցանակը այս տարվա դափնեկիրներին է հանձնվում երեխաների ու դեռահասների հալածանքների դեմ նրանց անսպառ պայքարի ու բոլոր երեխաների ուսում ստանալու իրավունքի պաշտպանության համար: Երեխաները պետք է դպրոց գնան, նրանց ֆինանսական շահագործումն անթույլատրելի է»,- ասվում է նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ:

Մրցանակի դրամական բաղկացուցիչը՝ 8 մլն շվեդական կրոն (1,07 մլն դոլար) չափով, բաժանվելու է 2 դափնեկիրների միջեւ: