Չինաստանի Յուննան նահանգում կուսակցությունից հեռացրել եւ աշխատանքից ազատել են ավելի քան 40 պաշտոնյայի, որոնց մեղադրում են թմրամոլության մեջ: Այս մասին գրում է The South China Morning Post-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, բոլորին ուղարկել են թմրամոլների համար նախատեսված հատուկ կլինիկաներ, որտեղ նրանք ստիպված կլինեն վերականգնողական կուրս անցնել:

Յուննանում վերջերս ընդունված կանոնների համաձայն, տեղի պաշտոնատար անձինք պարտավոր են կանոնավոր կերպով մեզի անալիզ հանձնել՝ թմրանյութերից կախվածությունը ստուգելու համար: Նույն գործընթացն է սպասվում այդ նահանգում աշխատանքի անցնել ցանկացողներին: Ըստ Lenta-ի, դրական պատասխանի դեպքում նրանց անհապաղ հեռացնում են աշխատանքից, Չինաստանի Կոմկուսից եւ ուղարկում հարկադիր բուժման: