Թխվածքաբլիթի մասին Cookie Jam գլուխկոտրուկը դարձել է Facebook սոցիալական ցանցի 2014 թվականի լավագույն խաղը: Այս մասին տեղեկացրել է կայքի ներկայացուցիչները:

Հավակնորդների ցուցակը կազմել են՝ հաշվի առնելով օգտատերերի վարկանիշը, Facebook-ում ինտեգրման որակը, զարգացման արագությունն ու խաղերի ընդհանուր որակը: Cookie Jam-ը շրջանցել է ինը մրցակիցներին, որոնց թվում են եղել մարմելադե արջուկների եւ կոնֆետների Candy Crush Soda Saga խաղերը: Ըստ Lenta-ի, վերջինը հանրահայտ Candy Crush Saga-ի հավելվածն է:

Cookie Jam-ը թողարկվել է 2014 թվականի մայիսին: Այն խաղացողներին առաջարկում է համադրել միանման քաղցրավենիքը՝ դրանք դաշտից մաքրելու համար: Cookie Jam-ի օգտատերերի թիվն արդեն հասել է 5 միլիոնի: