Ամերիկյան Time ամսագրի վարկածով, «Տարվա մարդ 2014» տիտղոսին են արժանացել մահացու վտանգավոր Էբոլա վիրուսով հիվանդներին խնամողները:
Այդ կոչմանը հավակնում էր նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը 2007 թվականին արդեն ճանաչվել է «Տարվա մարդ»: Բացի այդ, եզրափակիչ են անցել նաեւ Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին, Alibaba Group ընկերության հիմնադիր Ջեք Ման, Apple-ի ղեկավար Թիմ Քուքը, ԱՄՆ ֆուտբոլի ազգային լիգայի կոմիսար Ռոջեր Գուդիլը եւ ամերիկյան դերասանուհի եւ երգչուհի Թեյլոր Սվիֆթը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Էբոլայի դեմ պայքարողներից բացի, «Տարվա մարդ» տիտղոսի աբստրակտ հավակնորդներից էին նաեւ Ֆերգյուսոնում աֆրոամերիկացու սպանության գործով դատարանի որոշման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները:
«Տարվա մարդուն» ընտրում է Time ամսագրի գլխավոր խմբագիրը, սակայն զուգահեռաբար հարցում է անցկացվում ընթերցողների շրջանում: Վերջինները «Տարվա մարդ» են ընտրել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին:




























