ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նմանակը՝ 40-ամյա Իլհամ Անասն Ինդոնեզիայից, մտահոգված է իր անվտանգության համար: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:

Անասն ապրում է Ջակարտայում: Նրա խոսքով, Օբամայի հետ նմանության շնորհիվ ինքը կարողացել է ապահովել իր ընտանիքին: Անասն ասում է, որ երբ կոստյումով ներկայանում է հանրությանը, իրեն մշտապես շփոթում են Օբամայի հետ: «Երբ ես Ամերիկայում էի, վերելակում մի տատիկի հանդիպեցի: Նա այնքան ցնցված էր, որ ինձ տեսնելով՝ ուշաթափվեց»,- պատմել է Անասը:

Հավելենք, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի ընտրվելու օրն Իլհամ Անասին հրավիրել էին կենտրոնական հեռուստատեսություն՝ հարցազրույցի: