Մոնակոյի Ալբեր II իշխանն ու նրա կինը՝ Շառլինը, երկվորյակ են ունեցել. տղա եւ աղջիկ: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:

Աղբյուրի համաձայն, աղջկան կոչել են Գաբրիելա, տղային՝ Ժակ: Չնայած Գաբրիելան եղբորից 2 րոպե ավելի վաղ է ծնվել, ամեն դեպքում, հենց Ժակին կտրվի հորից հետո գահ բարձրանալու առաջնահերթությունը:

Գաբրիելան եւ Ժակը 36-ամյա Շառլինի առաջին երեխաներն են, սակայն նրա ամուսինը եւս երկու երեխա ունի: Արտամուսնական կապի արդյունքում ծնված նրա որդին եւ դուստրը չեն կարող հավակնել գահին: