ԱՄՆ-ում Driving While Black (Ավտոմեքենայի վարում սեւամորթների համար) բջջային հավելված է մշակվել, որը նախատեսված է թխամաշկ վարորդներին ոստիկանների հետ ճիշտ պահվածք սովորեցնել, հաղորդում է Associated Press-ը:

«Մի հանեք ձեր հեռախոսը, քանի դեռ խոսում եք ոստիկանի հետ», - հավելվածը մշակողները այսպիսի օրինակ են ներկայացնում աֆրոամերիկացի վարորդների համար: Սեւամորթ վարորդի հետ շփման ժամանակ ոստիկանները հեռախոսը կարող են շփոթել զենքի հետ եւ կրակ բացել, հայտնում է Gazeta-ն:

Բացի ոստիկանների հետ շփվելու վերաբերյալ խորհուրդներից, հավելվածը նաեւ թույլ է տալիս հարազատներին տեղեկացնել ձերբակալության մասին, ինչպես նաեւ աննկատելիորեն ձայնագրել օրենքի ներկայացուցիչների հետ ունեցած զրույցը: