Նախորդ տարվա կոլաբորացիայի հաջողությունից հետո իտալական 5 աստղանի Hotel de Russie հյուրանոցը կրկին ամանորյա տոնածառ է տեղադրել, որի հեղինակները նորաձեւության տան դիզայներներն են:

Հռոմում գտնվողն հյուրանոցի բակում 5-մետրանոց ամանորյա եղեւնի են տեղադրել, որը զարդարված է Fendi նորաձեւության տան արծաթագույն եւ ոսկեգույն Baguette պայուսակներով:

Եղեւնին կանգնած է փայլուն հիմքի վրա, որտեղ նվերների շարքում երեք թռչնակներ են, որոնք ոգեշնչել են Սիլվիա Վենտուրինի Ֆենդիին՝ QUTWEET պայուսակների նոր հավաքածուն կազմելիս, հաղորդում է Euromag-ը:

Ոգեշնչվելով ազատության գաղափարով, Hotel De Russie հյուրանոցի ֆլորիստ Սեբաստիան Բիրինգսը հատուկ զարդ է մշակել հյուրանոցի դահլիճի համար, որը թռչունի ոսկյա վանդակի տեսք ունի: