Audi ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է երկրորդ սերնդի Q7-ը: 325 կգ-ով ավելի թեթեւ եւ 26 տոկոսով ավելի տնտեսող դարձած մոդելի համաշխարհային պրեմիերան նախանշված է հաջորդ տարվա հունվարին, Դեթրոյթի շոուի ժամանակ:

Նորույթը հագեցած է ամբողջությամբ թվայնացված սարքերով, ինչպես TT մոդելները, երկրորդ սերնդի MMI մուլտիմեդիայի համակարգով եւ պրոեկցիոն էկրանով:

Ավտոմեքենան նաեւ լուսադիոդային լուսարձակներ կունենա, 1920-Վտ-անոց Bang & Olufsen աուդիոհամակարգ, սրահի հետեւի հատվածի ուղեւորների համար ժամանցային համալիր:

Նոր Q7-ի համար չորս շարժիչ է նախատեսված. երկու բենզինե եւ երկու դիզելային: Ըստ Motor-ի, Գերմանիայում նոր Q7-ի պատվերները կսկսեն ընդունել արդեն գարնանը: Այն արժենալու է 61 հազար եվրոյից սկսած (հիմա այն արժե 53.900-ից սկսած):