Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճամաչման գործընթացի հետ կապված սպասումները առժամանակ են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:
Անդրադառնալով 2015թ. ապրիլի 24-ին Հայաստան այցելու Էրդողանին ուղղված Հայաստանի նախագահի հրավերին՝ նա նշեց, որ Էրդողանն անձամբ դեռ չի մեկնաբանել այդ հարցը, սակայն վերջինիս մտերիմ քաղաքական շրջանակների ներկայացուցիչները խոսում են, որ դա պետք չէ, որ այն կնշանակի աջակցություն ոչ ճիշտ տեսակետից եւ այլն: «Այսինքն, նրանք արդեն նախօրոք փորձում են հող նախապատրաստել, որպեսզի արդարացնեն թուրք նախագահի՝ Հայաստան այցելելու հրավերի մերժումը: Էրդողանի լռությունը նույնպես կարեւոր պահ է, քանի որ, նա հավանաբար պետք է հաշվի առնի, որ իր մոտեցումը պետք է բխի, ամենից առաջ, հենց իր կողմից տարվող քաղաքականության տեսակետից: Այդ քաղաքականությունը ճանաչման քաղաքականություն անվանելը մեծ չափազանցություն կլիներ», - համոզված է Վիկտոր Նադեին Ռաեւսկին:
Սկզբունքորեն Էրդողանը բավականին բարդ վիճակում է գտնվում: «Երբ թուրքերի մի ամբողջ սերունդ դաստիարակվում է հայերի եւ այլ քրիստոնյաների՝ որպես օսմանյան հայրենիքի դավաճանների նկատմամբ ատելության մեջ, ապա ի՞նչ կարելի է ակնկալել: Գործնականում, Թուրքիայում ամբողջ դաստիարակությունը հիմնվում է Ցեղասպանության փաստը ժխտելու վրա: Ուստի Էրդողանը հիանալիորեն հասկանում է, որ նման ճանաչումը կհանգեցնի հենց Թուրքիայում ազգայնականության բռնկմանը», - ասաց թուրքագետը: Իհարկե, դժվար է ակնկալել , որ Թուրքիայի քաղաքականությունը իրապես կփոխվի՝ հօգուտ մարդասիրության եւ համամարդակային արժեքների ընդունման:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը 2014թ. օգոստոսի 28-ին ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը. հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Թուրքիայի նախագահին է հանձնել 2015թ. ապրիլի 24-ին Հայաստան այցելելու նախագահ Սերժ Սարսգյանի հրավերը:


























